Այսօր: Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 373
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ, ԴՄԻՏՐԻ ՄԱՆՎԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 3 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և «Լապտերիկ-մսուր մանկապարտեզ»,«Լիլիթ-մսուր մանկապարտեզ», և «Անուլիկ-մսուր մանկապարտեզ» համայնքայինոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) գրություններն՝ ուղղված համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2026 թվականի ապրիլի 30-ին Զ/965, հուլիսի06-ինN 12173, մայիսի26-ինN 7623 թվագրություններով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Կազմակերպություններին արևային կայանների, էլեկրատրահաղորդման գծերի և էլեքտրասարքավորումների մոնտաժման և ապամոնտաժման, խոհանոցային կահավորման և կենցաղային սարքավորումներ ձեռք բերելու համար որպես ընթացիկ դրամաշնորհներ հատկացնել 1 506 700 (մեկ միլիոն հինգ հարյուր վեց հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանիաշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 9/6/1 գործառական դասակարգման (4637) «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից`օրենքով սահմանված կարգով՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(400.24 Կբ) Առդիր
(25.70 Կբ) Նախագիծ
(22.35 Կբ) հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner