Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության և բողոքների քննության վարչության 2025 թվականի փետրվարի 05-ի թիվ 113/28/29764-26 գրությամբ տրված համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Վարդանանց հրապարակ 1 հասցեի շենքին հարակից առանձնացված ճանապարհահատվածում՝ 20 քսան տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով, սահմանված պայմաններով կազմակերպել և շահագործել ծառայողական ավտոկայանատեղի՝ համաձայն հավելվածի և հատակագծի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |