Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Աղասի Շաբոյան ժողովրդական պարերի կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ կազմակերպություն) նախագահ Մ.Շաբոյանի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը՝ (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հունիսի 14-ին N 10452 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Կազմակերպությանը` որպես նվիրատվություն, հատկացնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր՝ Աղասի Շաբոյանի հիմնադրած «Շիրակ» ժողովրդական պարերի համույթի հոբելյանական 85 ամյակին նվիրված համերգի կազմակերպման և անցկացման համար: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության նախագահ Մ.Շաբոյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|