Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Պ.ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑ N 8 ՇԵՆՔ, 1/2 ՀԱՍՑԵԻ ՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 12082025-08-0056) Պ.Սևակի փողոց N 8 շենք, 1/2 հասցեի 89,8 (ութսունինը ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով տարածքը մրցութով՝ 20 (քսան) տարի ժամկետով, տրամադրել վարձակալության՝ սպասարկման սրահ կազմակերպելու նպատակով:

2. Հիմք ընդունելով «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական վարձավճարի արժեքի գնահատման վերաբերյալ եզրակացությունը (գնահատման հաշվետվություն N FCG1125-0001)՝ մրցույթի մեկնարկային վարձավճարի չափ սահմանել ամսական՝ 130000 (մեկ հարյուր երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.61 Կբ) Հիմնավորում
(2.75 Մբ) Կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner