Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով `Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի <<Գյումրու կոմունալ ծառայություն>> համայնքային բյուջետային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել գույք` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին` օրենքով սահմանված կարգով կատարել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հաշվապահական ձևակերպումները:
3. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հետ կապված գործընթացի կազմակերպումը վերապահել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի ընդունած իրավական ակտով ստեղծվելիք հանձնաժողովին :
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |