Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Մուղդուսյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին հասցեագրված 2026 թվականի սեպտեմբերի 11-ի №16358-26 թվագրմամբ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող Ղանդիլյան փողոց 47 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքից №23 սոցիալական բնակարանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացներ Գագիկ Ռաֆիկի Մուղդուսյանին, Լարիսա Հենրիկի Հովհաննիսյանին, Անի Գագիկի Մուղդուսյանին և Մոնիկա Գագիկի Մուղդուսյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Գագիկ Ռաֆիկի Մուղդուսյանին, Լարիսա Հենրիկի Հովհաննիսյանին, Անի Գագիկի Մուղդուսյանին և Մոնիկա Գագիկի Մուղդուսյանին պատշաճ կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: |