2023-2024 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետի «զ» պարբերության, 8-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. 2023-2024 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ 15.190.000 (տասնհինգ միլիոն մեկ հարյուր իննսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |