Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2027-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այսուհետ ծրագիր), հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ հանրային բաց լսումների արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ծրագիրը` համաձայն N 1-4 հավելվածների:
2. Ընդունել ի գիտություն,որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են միջնաժամկետ կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեին ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն՝ ըստ գործառնական ոլորտների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027թվականի հունվարի 01-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(26.47 Կբ) Նախագիծ
(383.52 Կբ) հավելված
(1.20 Մբ) Հավելված1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner