Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 287
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՇՈՂԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 23 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» 515–Ն որոշման 1–ին կետով հաստատված հավելվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11–րդ հոդվածի 3–րդ մասի, 13–րդ հոդվածի 2–րդ մասի «դ» կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 28–րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

 

1.     Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի թվով 23 (քսաներեք)՝ «Լապտերիկ- մսուր մանկապարտեզ», «Ծիածան-մսուր մանկապարտեզ», «Թոռնիկ Մանուշակ-մսուր մանկապարտեզ», «Ժպիտ-մսուր մանկապարտեզ», «Լուսաստղիկ-մսուր մանկապարտեզ», «Արձագանք-մսուր մանկապարտեզ», «Լիլիթ-մսուր մանկապարտեզ», «Նանուլի-մանկապարտեզ», «Լիանա-մսուր մանկապարտեզ», «Արևիկ-մանկապարտեզ», «Գոհար-մսուր մանկապարտեզ», «Փարոս-մսուր մանկապարտեզ», «Անի պարտեզ- մանկապարտեզ», «Կարմիր գլխարկ-մանկապարտեզ», «Հենզել և Գրետել- մսուր մանկապարտեզ», «Սուրբ Մարիամ-մսուր մանկապարտեզ», «Գյումրու մանկիկ-մսուր մանկապարտեզ», «Էյլիթիա-մսուր մանկապարտեզ», «Ձյունիկ- մսուր մանկապարտեզ», «Հուսո առագաստ- մսուր մանկապարտեզ», «Երազանք-մսուր մանկապարտեզ», «Անուլիկ-մսուր մանկապարտեզ», «Զանգակ-մսուր մանկապարտեզ» նախադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածների։

2.     Հանձնարարել  սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների տնօրեններին

1)     ողջամիտ ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ սույն որոշման 1–ին կետով  նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունները օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կատարելու խնդրանքով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(838.61 Կբ) Առդիր
(13.83 Կբ) Առդիր 1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner