Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 5-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16-ի Ազատամարտիկ Մարտուն Պոտրոսյանի գերեզմանը կառուցելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին» N 132-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |