Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով 2023 թվականի սեպտեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1667-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ, 8-րդ կետերը, 36-րդ կետի 3-րդ ենթակետը և հաշվի առնելով «էքվիլիբրիում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի մայիսի 21-ին տրամադրված անշարժ գույքերի գնահատման հաշվետվությունները՝ ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը օտարել էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդով և սահմանել աճուրդի մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի:
2. Եթե էլեկտրոնային աճուրդը չի կայանում, ապա հավելվածում նշված անշարժ գույքերի օտարման դեպքում, երկրորդ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է սկզբնական մեկնարկային գնի 85 տոկոսի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հաջորդ հերթական էլեկտրոնային աճուրդի օտարման ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է սկզբնական մեկնարկային գնի 70 տոկոսի չափով։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |