Լևոն Գագիկի Անանյան
Ծնվել է 1991 թվականին Գյումրիում:
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է:
Այնուհետև կրթությունը շարունակել է արտասահմանյան բուհերում՝ Քեմբրիջի Ֆիցվիլիամ քոլեջում, Մոսկվայի պետական համալսարանում և Լիտվայի Կլայպեդա քաղաքի LCC միջազգային համալսարանում։
Մասնագիտացված է միջազգային իրավունքի և դիվանագիտական բանակցությունների, ինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում:
2014թվականից Ռուսաստանի Դաշնությունում աշխատել է մասնավոր ընկերությունների խմբին պատկանող կազմակերպությունում, համագործակցելով մի շարք միջազգային և մասնավոր ընկերությունների հետ, զբաղվել արտաքին տնտեսական գործարքների իրավական աջակցությամբ։
Աշխատել է նաև պետական մարմինների և խորհրդատվական կազմակերպությունների հետ, իրականացրել տարբեր նախագծեր դիվանագիտության և միջազգային քաղաքականության ոլորտում:
2021 թվականից զբաղեցրել է Շիրակի մարզպետի խորհրդական ի պաշտոնը, այնուհետև անցել աշխատանքի Էկոնոմիկայի նախարարությունում՝ զբաղեցնելով Ներդրումային քաղաքականության բաժնի պետի պաշտոնը։
2025 թվականի մարտի 30-ին ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։
Մայիսի 19-ից ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյումրիի Սելեկցիոն Կայանի ղեկավարությունը։