Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետով և հիմք ընդունելով մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի Լիլիթ Թովմասյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 2024 թվականի օգոստոսի 27-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Մանկապատանեկան արվեստի պալատ» hամայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի առաջին հարկի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար հատկացնել 4 745 942 (չորս միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (5113) «շենքերի ու շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |