Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի N 29-Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի և «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության մասին հուշագիրը և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրությունը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 02-ին N 2070 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11042024-08-0013) Լիսինյան փողոց N 15 հասցեի 1653,8 (մեկ հազար վեց հարյուր հիսուներեք ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով կիսակառույց շենքը, և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված բնակավայրերի նպատակային նշանակության հողերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,10682 (զրո ամբողջ տասը հազար վեց հարյուր ութսուներկու հարյուրհազարերորդական) հեկտար մակերեսով հողամասը անհատույց /մշտական/ օգտագործման տրամադրել «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությանը, շենքը լրակառուցելու, ուժեղացնելու և սոցիալական բնակարանների վերածելու նպատակով: 2. Շենքը լրակառուցելուց և ուժեղացնելուց հետո սոցիալական բնակարանները հանձնել համայնքին, որպես սեփականություն, իսկ առաջին հարկը թողնել կազմակերպությանը սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար: 3. Շենքի կառուցման և հետագա շահագործման պայմաններն ու պահանջները մանրամասնել Գյումրի համայնքի ղեկավարի որոշմամբ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴԵՊԻ ԱՌԱՋ» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |