Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունն հանդիսացող «Գյումրու ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված ավտոբուսների պարտադիր ապահովագրության նպատակով հատկացնել 4 900 000(չորս միլիոն ինը հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 1/1/1 գործառական դասակարգման (4215) «Ապահովագրական ծախսեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից օրենքով սահմանված կարգով: 3. Սույ որոշման 1-ին կետում նշված գումարը հատկացնել «Գյումրու ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջե մուտքագրելուց հետո: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |