Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28 կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի,34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդմասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 5-ի <Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի <Գյումրու կոմունալ ծառայություն> համայնքային բյուջետային հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունը, ամրացվող գույքի կազմը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությանը համաձայնություն տալու մասին> №56-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) որոշման 4-րդ կետով հաստատված հավելված №3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 01-ից: |