Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 79-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 29-ի «Գյումրի համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» N 79-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանում նշված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» բառերը փոխարինել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» բառերով,

2) ամբողջ որոշման մեջ «տուրք» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «վճար» բառով և դրա հոլովաձևերով,

3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

« Ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպիչ) վերապահելու դեպքում վերջիններս իրականացնում են սույն կարգով սահմանված հսկողությունն ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ` Գյումրու քաղաքապետի հետ կնքվող պայմանագրին համապատասխան: »

4) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

« 5) ընթացիկ տարվա մեկ ժամվա վճարը վճարվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական վճար չի վճարվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար վճարվում է Գյումրի համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ մեկ ժամվա համար սահմանված տեղական վճարի դրույքաչափը: »

5) որոշման նախաբանում «ղեկավարվելով» բառից հետո լրացնել ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի» բառերը,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(703.03 Կբ) նախագիծ
(713.55 Կբ) կից
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner