Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 410
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 2(ԵՐԿՈՒ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով«Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» և«Տ.Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններիտնօրեններիգրությունները՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին(Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2025 թվականիօգոստոսի04-ինN 13068 և սեպտեմբերի 05-ինN 13196թվագրումներով)՝.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանինորոշում է.
1.«Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,որպես նվիրատվությունհատկացնել6 600 /վեց հազար վեց հարյուր/ եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ հիմք ընդունելով փոխանցման պահին Կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքը՝վազող թիրախ մարզաձևերի, Եվրոպայի առաջնությանը մանակցելու համար՝ Streyr Chellenger RT -4,5mm տիպի 2/երկու/ հրացանի ձեռքբերմաննպատակով:
2. «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացնել450 000(չորս հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ ջեռուցման համար վառարանների, շախմատի խաղաքարերի և ժամացույցերի ձեռքբերման նպատակով:
3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրուհամայնքապետարանիաշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման1-ին և 2-րդ կետերում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի ՀանրապետությանՇիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման(4819)«Նվիրատվություններայլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»տնտեսագիտական դասակարգմանհոդվածից՝օրենքով սահմանված կարգով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է որոշման 1-ին և 2-րդ կետերում նշվածհամայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններինպատշաճիրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(23.20 Կբ) Նախագիծ
(1.55 Մբ) հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner