Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 192-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2026 թվականի N 192-Ա

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՏԱՇԵՍ ՌՈՒԲԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿՈՒՀԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԹԱՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ N 26 ՀԱՍՑԵԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ, ԱՆՓՈՓՈԽ ԳԾԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՆԱԽԿԻՆ ՉԱՓԱԳՐՈՒՅԱՆ ՄԵՋ ՏԵՂ ԳՏԱԾ ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 26,26 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գյումրի քաղաքի Թամանյան փողոց N 26 հասցեի հասարակական նշանակության շինության զբաղեցրած հողամասը սեփականության իրավունքով (հիմք` ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 20122021-08-0065վկայական) պատկանում է քաղաքացիներ Արտաշես Ռուբենի Սարգսյանին և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանին: Ներկայացվել է նոր չափագրություն ըստ որի նախկին վկայականում եղած և ներկա չափագրությունով ներկայացված հողամասի կողմնային չափերը նույնն են, սակայն նախկին վկայականում հողամասի մակերեսը թվաբանական սխալի պատճառով սխալ է հաշվարկվել, որի պատճառով առաջացել է 26,26(քսանվեց ամբողջ քսանվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերոսով տարբերություն ։ Քաղաքացիներ Արտաշես Ռուբենի Սարգսյանի և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանի լիազորված անձ Արթուր Ստեփանյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ Թամանյան փողոց N 26 հասցեի նշված շինության տարածքում թվաբանական սխալի պատճառով առաջացած ավել օգտագործվող 26,26(քսանվեց ամբողջ քսանվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը իրենց օտարելու խնդրանքով : Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով, 72 հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով չափագրողի որակավորում ունեցող անձի կողմից տրամադրված ճշգրտված չափագրությունը, հաշվի առնելով Արտաշես Ռուբենի Սարգսյանի և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանի լիազորված անձ Արթուր Ստեփանյանի դիմումը` (մուտքագրված համայնքապետարանում 2026 թվականի հոկտեմբերի 12-ին № 18385 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Քաղաքացիներ Արտաշես Ռուբենի Սարգսյանին և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Թամանյան փողոց N 26 հասցեի շինության հողամասում թվաբանական սխալի պատճառով առաջացած 26,26(քսանվեց ամբողջ քսանվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը օտարել ուղղակի վաճառքի միջոցով :

2. Հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514(տաս հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ՝ 1.0 քառակուսի մետր քառակուսի մետրի դիմաց, ընդհամենը՝ 276097(երկու հարյուր յոթանասունվեց հազար իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ։

3.Սահմանված կարգով կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր (պատասխանատու քաղաքաշինության և հողօգտագործման բաժին):

4.Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը կատարել քաղաքացիներ Արտաշես Ռուբենի Սարգսյանի և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանի միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -26

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

ԱՆԺԵԼԱ Մ.ՄԱԹՈՍՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԼԵՎՈՆ ՏԻՐԱՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(21.54 Կբ) հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 10
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner