Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 3-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները 1) 1–ին կետի 1-ին ենթակետի «6 335 812 800 (վեց միլիարդ երեք հարյուր երեսունհինգ միլիոն ութ հարյուր տասներկու հազար ութ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 743 880 724 (վեց միլիարդ յոթ հարյուր քառասուներեք միլիոն ութ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր քսանչորս)» թվով և բառերով, 2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 653 294 400 (վեց միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «7 061 362 324 (յոթ միլիարդ վաթսունմեկ միլիոն երեք հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր քսանչորս)» թվով և բառերով: 2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4 հավելվածների: 3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |