Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/8
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԵՆԱ ՋԻԼԱՎՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Գյումրի համայնքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 06-ի N119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 3-7-րդ ենթակետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող փոխգնդապետ Ի.Գրիգորյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությանը կից ներկայացրած ցուցակները (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի ապրիլի 02-ին N 6129 թվագրությունով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հատկացնել դրամական օգնություն ներքոգրյալ ընտանիքներին և անձանց.
1)Արցախյան պատերազմում (1991-1994թվականներին) զոհված թվով 104 (մեկ հարյուր չորս) ազատամարտիկների ընտանիքներից յուրաքանչյուրին՝ 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը՝ 2 080 000 (երկու միլիոն ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն N1 հավելվածի,
2)զոհված (մահացած) թվով 315 (երեք հարյուր տասնհինգ) զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին՝ 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը՝ 6 300 000 (վեց միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն N 2 հավելվածի, 3)1956 թվականի հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից թվով 4 (չորս) վետերաններից յուրաքանչյուրին՝ 15 000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը՝ 60 000 (վաթսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն N3 հավելվածի,
4)2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ներառյալ Արցախի Հանրապետությունում ծավալված մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած համարվող թվով 5 (հինգ) զինծառայողների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը՝ 100 000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն N4 հավելվածի,
5) Աֆղանստանի պատերազմի 73 (յոթանասուներեք) մասնակիցներից յորաքանչյուրին՝ 10 000 (տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը՝ 730 000 (յոթ հարյուր երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն N5 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 10/4/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(66.76 Կբ) Հավելված
(7.14 Մբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner