Գյումրի քաղաքի Թամանյան փողոց N 26 հասցեի հասարակական նշանակության շինության զբաղեցրած հողամասը սեփականության իրավունքով (հիմք` ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 20122021-08-0065վկայական) պատկանում է քաղաքացիներ Արտաշես Ռուբենի Սարգսյանին և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանին: Ներկայացվել է նոր չափագրություն ըստ որի նախկին վկայականում եղած և ներկա չափագրությունով ներկայացված հողամասի կողմնային չափերը նույնն են, սակայն նախկին վկայականում հողամասի մակերեսը թվաբանական սխալի պատճառով սխալ է հաշվարկվել, որի պատճառով առաջացել է 26,26(քսանվեց ամբողջ քսանվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերոսով տարբերություն ։ Քաղաքացիներ Արտաշես Ռուբենի Սարգսյանի և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանի լիազորված անձ Արթուր Ստեփանյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ Թամանյան փողոց N 26 հասցեի նշված շինության տարածքում թվաբանական սխալի պատճառով առաջացած ավել օգտագործվող 26,26(քսանվեց ամբողջ քսանվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը իրենց օտարելու խնդրանքով : Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով, 72 հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով չափագրողի որակավորում ունեցող անձի կողմից տրամադրված ճշգրտված չափագրությունը, հաշվի առնելով Արտաշես Ռուբենի Սարգսյանի և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանի լիազորված անձ Արթուր Ստեփանյանի դիմումը` (մուտքագրված համայնքապետարանում 2026 թվականի հոկտեմբերի 12-ին № 18385 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացիներ Արտաշես Ռուբենի Սարգսյանին և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Թամանյան փողոց N 26 հասցեի շինության հողամասում թվաբանական սխալի պատճառով առաջացած 26,26(քսանվեց ամբողջ քսանվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը օտարել ուղղակի վաճառքի միջոցով :
2. Հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514(տաս հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ՝ 1.0 քառակուսի մետր քառակուսի մետրի դիմաց, ընդհամենը՝ 276097(երկու հարյուր յոթանասունվեց հազար իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ։
3.Սահմանված կարգով կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր (պատասխանատու քաղաքաշինության և հողօգտագործման բաժին):
4.Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը կատարել քաղաքացիներ Արտաշես Ռուբենի Սարգսյանի և Հայկուհի Անդրանիկի Սարգսյանի միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |