Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի, 3-րդ ենթակետով, 3-րդ կետով և հիմք ընդունելով «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Խաչատուր Բալասանյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2023 թվականի մայիսի 17-ին N 9279 թվագրությամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին 2024 թվականի ընթացքում սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Խաչատուր Բալասանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |