Քաղաքացի Անահիտ Կարենի Խաչատրյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Խանջյան փողոցի № 3/25 հասցեի հողամասը փոխանակելու այլ համայնքապատկան հողամասի հետ, քանի որ նշված հողամասում հնարավոր չէ իրականացնել կառուցապատման աշխատանքներ։ Նկատի ունենալով տարածքի քաղաքաշինական իրավիճակը, կառուցապատման նախագծի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Անահիտ Կարենի Խաչատրյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2023 թվականի հունիսի 26-ին N 13179 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Ա. Խանջյան փողոցի № 3/27 հասցեի 243.9 (երկու հարյուր քառասուներեք ամբողջ ինը տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը քաղաքացի Անահիտ Կարենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Գյումրի քաղաքի Ա. Խանջյան փողոցի № 3/25 հասցեի 243.9 (երկու հարյուր քառասուներեք ամբողջ ինը տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակության միջոցով օտարելուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Անահիտ Կարենի Խաչատրյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |