Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում անօթևանության հարցի լուծմանը նպաստելու, համայնքի բնակչության բնակապահովման խնդիրները կանոնակարգելու, համայնքապետական բնակարանային ֆոնդը արդյունավետ և արդարացի տնօրինելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի կառավարության 1997 թվականի մարտի 14-ի №51 որոշման, քաղաքացիական օրենսգրքի 129-րդ, 166-րդ, 169-րդ,187-րդ,466-րդ,467-րդ, 594-596-րդ, 606-612-րդ, հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ, 7-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 20-րդ մասի,18-րդ հոդվածի 1-ին մասի 21–րդ կետի, 35-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին նվիրատվության եղանակով օտարելու դիմում ներկայացրած այն վարձակալների բնակարանները, որոնք.
● մինչև 1998թվականի դեկտեմբերի 31-ը իրենց կողմից վարձակալած բնակարանները նվիրատվության եղանակով օտարելու դիմում չեն ներկայացրել
● 1998թվականի դեկտեմբերի 31-ից հետո են վարձակալել բնակարաններ և օրդերավորվել
2. Սույն որոշմամբ սահմանված վարչարարություն սահմանելիս՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները նվիրատվության կարգով տվյալ բնակարանի վարձակալին և նրա ընտանիքի անդամներին օտարելու իրավական հարաբերություններում (վարչական և քաղաքացիական) վարձակալի իրավունքները տարածել նաև այն անձանց վրա,ովքեր թեկուզև օրենքով սահմանված կարգով վարձակալ չեն ճանաչվել կամ առկա չեն այդ հանգամանքը ապացուցող փաստաթղթեր, սակայն առնվազն վերջին 10(տաս) տարիների ընթացքում բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետում և օգտագործում են այդ բնակարանը. այդ մասին առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցներ, սեփականության իրավունքով չունեն այլ բնակելի տուն կամ բնակարան և հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և եթե այդ բնակարանը ծանրաբերնված չէ այլոց իրավունքներով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառված չեն սահմանափակումներ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները, որոնք մինչև Քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը (01 հունվարի 1999 թվական) օրենքով սահմանված կարգով հատկացվել են օրդերով, սակայն ակնհայտ լքված են և առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցներ՝ առնվազն վերջին 10(տաս) տարիների ընթացքում այդ բնակարանի վարձակալի և նրա ընտանիքի անդամների կողմից այդ բնակարանը ակնհայտ լքելու վերաբերյալ, ապա համայնքի ղեկավարը վարչական կարգով կարող է ուժը կորցրած ճանաչել այդ իրավունքները վերապահող վարչական ակտը, օրդերը և լուծել համապատասխան վարձակալության պայմանագիրը դրա առկայության դեպքում:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները, որոնք Քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վարչական կարգով հատկացվել են քաղաքացիներին վարձակալության իրավունքով, սակայն այդ իրավունքները օրենքով սահմանված կարգով պետական գրանցման չեն ենթարկվել, ներառյալ կնքվել է վարձակալության պայմանագիր, սակայն պայմանագիրը չի ստացել նոտարական վավերացում և պետական գրանցում և օրենքով սահմանված կարգով համարվում է առոչինչ, ինչպես նաև առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցներ այն մասին որ այդ բնակարանը ակնհայտ լքված է վարչական կարգով իրավունք ստացած և իրավունքները պետական գրանցման չներկայացրած անձանց կողմից, ապա համայնքի ղեկավարը վարչական կարգով կարող է չեղյալ ճանաչել այդ իրավունքները վերապահող վարչական ակտը, իսկ պետական գրանցում չստացած վարձակալության պայմանագիրը և օրդերը համարել առոչինչ:
5. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթների հարուցման վերաբերյալ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված պատշաճ ծանուցման եղանակներով վարչական ակտերի հասցեատերերին ծանուցելու անհնարինության դեպքում վարույթը կարող է անցկացվել վարչական ակտի հասցեատիրոջ բացակայությամբ և ընդունվել միջամտող վարչական ակտ, եթե համապատասխանաբար 4-րդ կետով սահմանված դեպքում առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ տվյալ վարչական ակտի հասցեատիրոջը անհայտ բացակայող, կամ մահացած ճանաչելու վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները, որոնք Քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վարչական կարգով հատկացվել են քաղաքացիներին վարձակալության իրավունքով անորոշ ժամկետով և այդ իրավունքները օրենքով սահմանված կարգով ստացել են պետական գրանցում, նվիրատվության կարգով կարող են օտարվել այդ իրավունքը գրանցած անձանց, պետական գրանցման օրվանից առնվազն 1(մեկ) տարի հետո, եթե առկա չեն սույն որոշման 2-րդ կետով սահմանված ավելի շուտ օտարելու հիմքերը:
7.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և բնակարանային ֆոնդը դրանց վարձակալներին նվիրելու մասին» №46-Ա որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: