Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 34–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»» N 96-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․ 1) որոշման վերնագրից հանել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 171-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ» բառերը, 2) որոշման նախաբանից հանել «,Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 5-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը, 3) որոշումից հանել 2-րդ կետը։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |