Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոց № 33 հասցեի 941.04 (ինը հարյուր քառասունմեկ ամբողջ չորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը և բնակելի տունը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Սամվել Նորիկի Մխիթարյանին (1/2 մաս) և Հասմիկ Քյարամի Մանուկյանին (1/2 մաս) (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 03042023-08-0023 վկայական): Քաղաքացիներ Հասմիկ Մանուկյանը և Սամվել Մխիթարյանը դիմել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 20082024-08-0050 վկայական) Անտառավանի 3-րդ թաղամաս № 42/3 հասցեի 183.6 (մեկ հարյուր ութսուներեք ամբողջ վեց տասնորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հասմիկ Մանուկյանի և Սամվել Մխիթարյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի մայիսի 23-ին № 14301 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացիներ Սամվել Նորիկի Մխիթարյանին (1/2 մաս) և Հասմիկ Քյարամի Մանուկյանին (1/2 մաս) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոց № 33 հասցեի 941.04 (ինը հարյուր քառասունմեկ ամբողջ չորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Անտառավանի 3-րդ թաղամաս № 42/3 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 183.6 (մեկ հարյուր ութսուներեք ամբողջ վեց տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ ընդլայնման նպատակով: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 4442 (չորս հազար չորս հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 815551 (ութ հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր հիսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Հասմիկ Մանուկյանին և Սամվել Մխիթարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |