Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու (այսուհետ՝ ավագանի) 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգի 88-րդ և 89-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով ավագանու խմբակցությունների ղեկավարների՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ուղղված գրությունները (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի օգոստոսին ՝ NN Զ/1648, Զ/1661, 1493 , Զ/---, Զ/-- թվարգրումներով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Ստեղծել ավագանու հերթական յոթերորդ նստաշրջանի՝ հինգ անդամից բաղկացած ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝ 1) Գևորգ Պասկևիչյան - «Բալասանյան դաշինք» խմբակցություն, 2) Քնարիկ Հարությունյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, 3) Սվետլանա Ադամյան- «Զարթոնք» խմբակցություն, 4) Հասմիկ Մարգարյան-«Հանրապետական» խմբակցություն, 5) Կալիպսե Ասատրյան- «Ապրելու երկիր» խմբակցություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 2-րդ կետով հաստատված հանձնաժողովի կազմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |