Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 5-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է․ 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և Գյումրի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 22-ի N168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 171-Ն որոշումը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |