Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 

Զեկ. ԼԵՆԱ ՋԻԼԱՎՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՖԵՍՏԻՎԱՌ » ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, Հայ աստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 06-ի N119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն՝ Հովհաննես Մովսիսյանի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հուլիսի 16-ի N 02//14031թվագրությամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հավանություն տալ Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել 2 434 350 (երկու միլիոն չորս հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացրած տաղավարների վարձակալության նպատակով:

2. Հավանություն տալ իրականացված անհետաձգելի համարված գնումը մեկ անձի կիրառմամբ՝ առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:

3. Հանձնարարել, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 1/1/1 գործառական դասակարգման (4216) «Գույքի և սարքավորումների վարձակալություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(22.90 Կբ) նախագիծ
(468.78 Կբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությունից առաջ նախագծի  վերաբերյալ հնչեցին իրարամերժ կարծիքներ և տարաձայնություններ, տեղի ունեցավ  քննարկում և քվեարկության արդյունքներով որոշումը չընդունվեց:

Կողմ (11)Դեմ (10) Ձեռնպահ (5)

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner