Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և յոթհամայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) գրություններն՝ ուղղված համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2026 թվականի30-ը սեպտեմբերիN17437,N17441, N17459,N17440, N17378, 02-ը հոկտեմբերի N 17688 և N 17687թվագրություններով).Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանինորոշում է. 1.Կազմակերպություններին գույքի, ընթացիկ վերանորոգման, ջեռուցման համակարգի նորոգման համար նյութերի ձեռքբերման նպատակով, որպես ընթացիկ դրամաշնորհներ կազմակերպություններին հատկացնել 3 621 750 (երեք միլիոն վեց հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն հավելվածի: 2.ՀանձնարարելԳյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի 8/1/1 և 8/2/3գործառական(4637) «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով՝ համաձայն հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |