Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 71-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2026 թվականի N 71-Ա

«ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂԱՐՍԻ ԽՃՈՒՂԻ N 20 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Գյումրի համայնքի ղեկավարին է դիմել «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) նախագահ Ժորա Աբգարյանը՝ կազմակերպությանը (հարկ վճարողի հաշվառման համարը՝ 05547574, գրանցման հասցեն՝ քաղաք Գյումրի, Սարգսյան փողոց 2-րդ նրբանցք տուն 17) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված (հիմք՝ Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 15-ի N 141-Ա որոշում) Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N 20 հասցեի 1 (մեկ) հեկտար մակերեսով հողամասի 2026 թվականի անշարժ գույքի հարկի նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունն իր աշխատանքային գործունեության ընթացքում չունի ֆինանսական հատկացումներ, գործունեությունը ծավալում է բացառապես կամավոր հիմունքներով, ակտիվորեն զբաղվում է անվտանգային ծրագրերի իրականացման ուղղությամբ, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի անդամ:
        Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N822-ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով կազմակերպության նախագահ Ժորա Աբգարյանի 2026 թվականի փետրվարի 27-ի N 34Ա դիմումը՝ (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի փետրվարի 27-ին N2757թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

      1.Սահմանել արտոնություն կազմակերպությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N20 հասցեի 1 (մեկ) հեկտար մակերեսով հողամասի 2026 թվականի անշարժ գույքի հարկի վճարման նկատմամբ, ազատելով ընդամենը անշարժ գույքի հարկի 187.770 (մեկ հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից:
          2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության նախագահին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -23

ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆ

ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ

ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(357.38 Կբ) Դիմում
(13.16 Կբ) Հիմնավորում
(430.25 Կբ) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական
(376.13 Կբ) Գյումրի համայնքի ավագանու 15.06.2021թ.N 141-Ա որոշում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 15
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner