Քաղաքացի Հմայակ Հենրիկի Մինասյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հմայակ Հենրիկի և Նարինե Ժորայի Մինասյաններին պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02022026-08-0034 վկայական), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Շիրակացու փողոցի № 11/35 հասցեի հողամասը փոխանակելու այլ համայնքապատկան հողամասի հետ, քանի որ նշված հողամասում հնարավոր չէ իրականացնել կառուցապատման աշխատանքներ։ Նկատի ունենալով տարածքի քաղաքաշինական իրավիճակը, կառուցապատման նախագծի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Հմայակ Հենրիկի Մինասյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի նոյեմբերի 27-ին N 18372 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Ա. Շիրակացու փողոցի № 11/39 հասցեի 337.3 (երեք հարյուր երեսունյոթ ամբողջ երեք տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը քաղաքացիներ Հմայակ Հենրիկի և Նարինե Ժորայի Մինասյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Գյումրի քաղաքի Ա. Շիրակացու փողոցի № 11/35 հասցեի 337.3 (երեք հարյուր երեսունյոթ ամբողջ երեք տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակության միջոցով օտարելուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հմայակ Հենրիկի Մինասյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |