Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականին նոյեմբերի16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով և հաշվի առնելով հանրային բաց լսման և քննարկման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մասնաշենքի կառուցում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիոն հայտին՝ համաձայն հավելվածի։ 2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 165 947 000 (մեկ հարյուր վաթսունհինգ միլիոն ինը հարյուր քառասունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ(100%), որից՝99 568 200 (իննսունինը միլիոն հինգ հարյուր վաթսունութ հազար երկու հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ(60%) համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքըՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2027 թվականիբյուջեի 6/6/1 գործառնական դասակարգման (5112)«Շենքերի և շինությունների կառուցում» և «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) տնտեսագիտական դասակարգման հոդվածներից, 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքիղեկավարը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։ |