«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, կարևորելով երեխայի վաղ զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող առողջ սնունդն ու երեխաների անվտանգության ապահովումը, «Լիլիթ-մսուր մանկապարտեզ» և «Երազանք մանկապարտեզ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություններ) իրականացնում է «Մեծանալ առողջ» ծրագիրը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի գրությունն ուղղված Հայաստանի Հանրապետության Գյումրի համայնքի ղեկավարին (համայնքապետարանում մուտքագրված` 2023 թվականի նոյեմբերի 06-ին N 23969 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Կազմակերպություններին որպես համաֆինանսավուրում հատկացնել յուրաքանչյուրին 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ «Մեծանալ առողջ» ծրագրի իրականացման համար: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարներ հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 9/6/1 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններ Լ.Մանուկյանին և Ա. Ավետիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |