Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 14-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող«Տեղական զարգացման հիմնադրամ»ի շրջանակներում «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության եվ վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնությանը մասնակցելուն եվ համաֆինանսավորումը ապահովելուն: 2. Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեիցկատարել համայնքային ներդրում ծրագրի ընդհանուր բյուջեի 32 000 000 երեսուներկու միլիոն ՀՀ դրամի 20 տոկոսի չափով՝ 6 400 000 վեց միլիոն չորս հարյուր հազար ՀՀ դրամ՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Սուրբ Մարիամ» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության արդիականացման նպատակով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |