Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/25
 

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱԶԳԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ՓՈՂՈՑԻ N 57/2 ՀԱՍՑԵԻ ՏԱՂԱՎԱՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 30.0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի N57/2 հասցեի տաղավարը կառուցապատման իրավունքով պատկանում է քաղաքացի Վազգեն Նիկոլայի Հարությունյանին: Քաղաքացի Վազգեն Նիկոլայի Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին` կառուցապատման իրավունքով իրեն պատկանող Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի N57/2 հասցեի տաղավարի պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 30.0 (երեսուն) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով:
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2024 թվականի մարտի 24-ի թիվ ՎԴ5/0050/05/19 վճիռը և քաղաքացի Վազգեն Նիկոլայի Հարությունյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2023 թվականի մայիսի 05-ին N 8339 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Քաղաքացի Վազգեն Նիկոլայի Հարությունյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառուցապատման իրավունքով իրեն պատկանող Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի N 57/2 հասցեի տաղավարի պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 30.0 (երեսուն) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը:
2.Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 24889 (քսանչորս հազար ութ հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 746670 (յոթ հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.25 Մբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Որոշումը չի ընդունվել:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner