Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ N 107/6 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության գրությունը (մուտքագրված թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23072015-08-0012) Երևանյան խճուղի N 107/6 հասցեի 261,37 (երկու հարյուր վաթսունմեկ ամբողջ երեսունյոթ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,20799 (զրո ամբողջ քսան հազար յոթ հարյուր ինսունինը հարյուրհազարերորդական) հեկտար մակերեսով հողամասը 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը տարատեսակ ծառայություններ (սոցիալ-հոգեբանական, իրավաբանական, հումանիտար աջակցության) մատուցելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.37 Կբ) հիմնավորում
(2.24 Մբ) կից նյութ
(819.17 Կբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner