Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԵՆԱ ՋԻԼԱՎՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Անի փողային նվագախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) տնօրենի գրությունը՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2024 թվականի ապրիլի 4-ին N 6040 թվագրության)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Կազմակերպությանը, որպես նվիրատվություն հատկացնել 1 528 800 (մեկ միլիոն հինգ հարյուր քսանութ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ՝ անձնակազմի համար թվով 39 (երեսունինը)  համազգեստ ձեռքբերելու նպատակով:
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/2/3 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրենին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(480.94 Կբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner