Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 154-Ա որոշմամբ հաստատված հավելված 1-ինի 4-րդ կետի 2-րդ սյունակի «Լաուրա Էմինի Գրիգորյան» բառերը փոխարինել «Էմիլի Արտակի Գյոլեցյան» բառերով, հավելված 2-րդի 1-ին կետի 8-րդ սյունակի «1025657» թիվը փոխարինել «2964347» թվով։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հանրային բնակելի ֆոնդի տների պահպանման ու սպասարկման համար զբաղեցված հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 25-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ սյունակի «Վանիկ Գրիգորյաններ» բառերը փոխարինել «Գրիգորյան» բառով:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |