Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ « ԹՎՈՎ48 ՓՈՂՈՑՆԵՐԻ և 1 ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականին նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով և հաշվի առնելով հանրային բաց լսման և քննարկման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի«Թվով 48 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիոն հայտին՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7 000 000 000(յոթ միլիարդ)Հայաստանի Հանրապետության դրամ(100%), որից՝4 200 000 000 (չորս միլիարդ երկու հարյուր միլիոն)Հայաստանի Հանրապետության դրամ(60%) համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքըՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2027 թվականիբյուջեի 6/6/1 գործառնական դասակարգման (5113)«Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) տնտեսագիտական դասակարգման հոդվածներից, 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքիղեկավարը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.49 Կբ) նախագիծ
(933.38 Կբ) Հայտ
(27.22 Կբ) Արձանագ
(152.91 Կբ) Ամփոփ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner