Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոց 1-ին շենք N 2 հասցեի բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Անահիտ Ալբերտի Քոչարյանին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 07022024-08-0014): Քաղաքացի Անահիտ Քոչարյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին աստիճաններ կառուցելու համար հողամաս տրամադրելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 46.2-րդ կետի «բ» կետով, հիմք ընդունելով Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի կողմից ներկայացված հողամասի ելակետային տվյալները և քաղաքացի Անահիտ Քոչարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի փետրվարի 12-ին N2740 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N29032024-08-0039 վկայական) Վ.Սարգսյան փողոց N 1/9 հասցեի 0,000852 (զրո ամբողջ ութ հարյուր հիսուներկու միլիոներորդական) հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությամբ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել քաղաքացի Անահիտ Ալբերտի Քոչարյանին 20 (քսան) տարի ժամկետով, տարեկան 25560 (քսանհինգ հազար հինգ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ վարձավճարով, աստիճաններ կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Անահիտ Քոչարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |