Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում (լսումներ) N 26/2
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
22 մայիսի 2026 թվականի N 26/2
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ի ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգերի՝ 2026 թվականի մայիսի 22-ին ժամը 15:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ նախատեսվող ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գյումրի քաղաքի Հ. Շիրազի փողոց 3 հասցեում գտնվող «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման շինարարական աշխատանքների նախագծի վերաբերյալ հանրային բաց լսում և քննարկման (այսուհետ՝ քննարկում) 1-ին փուլը:
Քննարկման թեման՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գյումրի քաղաքի Հ. Շիրազի փողոց 3 հասցեում գտնվող «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների նախագծի քննարկում
Նախաձեռնող և զեկուցող՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպատնտեսական վարչության փորձագետ Ամալյա Դավթյան Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել նախաձեռնողին սույն ծանուցման հրապարակման պահից սկսած 20 աշխատանքային օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:
Սույն ծանուցմանը կցվում է նախագիծը և անհրաժեշտ փաստաթղթերը:

Տեսաձայնագրություն

Կից փաստաթղթեր
(1.28 Մբ) առդիր
(331.69 Կբ) առդիր
(11.40 Մբ) առդիր
(1.52 Մբ) առդիր
(7.69 Մբ) առդիր
(7.00 Մբ) մասնակիցների ցանկ
(153.10 Կբ) ամփոփաթերթ-տեղեկանք
Կապակցված փաստաթուղթ
Փաստաթուղթ
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner