Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետի ա. պարբերությունով, 25-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 10-ի N 2/փ-216 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոց 9-րդ շարք թիվ 6 հասցեի 400 (չորս հարյուր) քառակուսի մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր նշանակությունից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատում գործառնական նշանակության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետին և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին` օրենքով սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը արտացոլել Գյումրի համայնքը Գյումրի քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |