Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող ամանորյա տոնածառի մոնտաժման և ապամոնտաժման, ինչպես նաև բնական սոճու ճյուղերի ձեռքբերման, տեղափոխման, մոնտաժման և ապամոնտաժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հատկացնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառի մոնտաժման և ապամոնտաժման, ինչպես նաև սոճու բնական ճյուղերի ձեռքբերման, տեղափոխման, մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման՝ (4239) «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» և (4269) «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածներից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: