Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 28–րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ հոդվածի 1–ին մասի 3–րդ կետով, 34–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արևիկ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի դիմումը (Գյումրու համայնքապետարանում գրանցված 2026 թվականի սեպտեմբերի երկուսին՝ 15717 թվագրմամբ) ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արևիկ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել «Արևիկ – մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության։ 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16 – ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի թվով 23 նախադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N117-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 1–ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը. 1) «Արևիկ մանկապարտեզ» բառերը փոխարինել «Արևիկ – մսուր մանկապարտեզ» բառերով, 3. Որոշմամբ հաստատված N10 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 4. Հանձնարարել կազմակերպության տնօրենին․ 1) ողջամիտ ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ սույն որոշման 3–րդ կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կատարելու խնդրանքով: |