Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 162-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2025 թվականի N 162-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով `Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունն հանդիսացող «Գյումրու ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված ավտոբուսների պարտադիր ապահովագրության նպատակով հատկացնել 9 750 000 (ինը միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 1/1/1 գործառական դասակարգման (4215) «Ապահովագրական ծախսեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը հատկացնել «Գյումրու ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջե մուտքագրելուց հետո:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -28

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.19 Կբ) Նախագիծ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner