2026 թվականի N_ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԳՅՈՒՄՐՈՒ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով `Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի <<Գյումրու կոմունալ ծառայություն>> համայնքային բյուջետային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել աղբատար-բեռնատար DONGFENG մակնիշի 966HR61 պետհամարանիշի ավտոմեքենան: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին` օրենքով սահմանված կարգով կատարել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հաշվապահական ձևակերպումները: 3. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հետ կապված գործընթացի կազմակերպումը վերապահել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի ընդունած իրավական ակտով ստեղծվելիք հանձնաժողովին : 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(18.56 Կբ)
Նախագիծ |
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|