2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ № 75/7 ՀԱՍՑԵԻ 41.0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԳԱԲՐԻԵԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ № 75/6 ՀԱՍՑԵԻ 41.0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի № 75/6 հասցեի 41.0 (քառասունմեկ) քառակուսի մետր մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22112023-08-0035 վկայական): Քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ վերը նշված հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N04032024-08-0030 վկայական) Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի N 75/7 հասցեի 41.0 (քառասունմեկ) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2023 թվականի նոյեմբերի 07-ին N 24033 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի N75/7 հասցեի 41.0 (քառասունմեկ ամբողջ) քառակուսի մետր մակերեսով հողամասը քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի N 75/6 հասցեի 41.0 (քառասունմեկ ամբողջ) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակության միջոցով օտարելուն: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.89 Մբ)
Առդիր |
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|