Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/30
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ № 75/7 ՀԱՍՑԵԻ 41.0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԳԱԲՐԻԵԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ № 75/6 ՀԱՍՑԵԻ 41.0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի № 75/6 հասցեի 41.0 (քառասունմեկ) քառակուսի մետր մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22112023-08-0035 վկայական): Քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ վերը նշված հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N04032024-08-0030 վկայական) Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի N 75/7 հասցեի 41.0 (քառասունմեկ) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակելու խնդրանքով:
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2023 թվականի նոյեմբերի 07-ին N 24033 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի N75/7 հասցեի 41.0 (քառասունմեկ ամբողջ) քառակուսի մետր մակերեսով հողամասը քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի N 75/6 հասցեի 41.0 (քառասունմեկ ամբողջ) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակության միջոցով օտարելուն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Անդրանիկ Գաբրիելի Պետրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.89 Մբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner